28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պաշտպանության նախարարությունն ապակուսակցական պիտի լինի

Գերագույն խորհրդի պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Ազատ Արշակյանը Henaran.am_ի հետ զրույցում, խոսելով ՀՀ պաշտպանության ժամանակ վիրավորված կամ զոհված զինվորների ընտանիքների աջակցության համար յուրաքանչյուր ֆիզիկական անձից  1000-ական դրամների գանձվող նախագծից, նկատեց, որ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի նախարար դառնալուց հետո 2 ինքնավնասարարություն եղավ բանակում` նախ այդ նախագիծը, ապա նախարարի` ՀՀԿ-ական դառնալու որոշումը: «1000 դրամ, 100 հազար կարելի է տալ, մենք մեր երախաներին ուղարկում ենք, կյանքներս կտանք, մարդիկ ամեն ինչ տալիս են ու տալու են, բայց դա պետք է գեղեցիկ արվի»,-նախագծի վերաբերյալ ասաց նա: Իսկ ինչ վերաբերում է նախարարի որոշմանը, ապա Ազատ Արշակյանը վստահ է` Պաշտպանության նախարարությունն ու իր շրջապատը ապակուսակցական պետք է լինի.

« 2 ծանր հարված հասցվեց հայկական բանակին, այդ սաղավարտը դրել է, ասում է` 1000 դրամ տվեք մեր զինծառայողին, 20 տարի ծառայել է համակարգում ու մտավ նախարարություն, դարձավ կուսակցական, բանակը պետք է միշտ ազատ լինի, մաքուր լինի, 2:0` ի վնաս հայկական բանակի»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ