27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ է նշանակում` չես կարող գնալ ու մեղադրանք ներկայացնել

«Այն ամենն, ինչով հնարավոր է սատարել բանակին, պետք է սատարենք, օգնենք, բայց չգանք, ընկնենք մեր պրակտիկայի մեջ էլի, որովհետև մենք կարատավորենք ամենսուրբ գաղափարներից մեկը: Կարմիր գծերի օրը չընկենք, որ մի անգամ տուգանում են, հետո մեկ էլ մի տարի հետո գալիս է տուգանքների բազմությունը…հանկարծ այստեղ էլ նման ստվերային բան չլինի: Պետք է առանցքային դրված լինի, որ մեկ աշխատաքային գրքույկը պետք է 1000 դրամ մուծի: Եթե հանկարծ այդ բանակի սուրբ գաղափարը չպահպանվի…ատելությունը հանդեպ բանակի չի կարող գովերգվել: Բանակը չպիտի դնել այդ հարվածի տակ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց աստվածաբան, նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանը` խոսելով ՀՀ պաշտպանության ժամանակ վիրավորված կամ զոհված զինվորների ընտանիքների աջակցության համար յուրաքանչյուր ֆիզիկական անձից  1000-ական դրամների գանձվող նախագծի մասին:

Հարցին, թե արդյոք բանակը թալանած գեներալիտետը կպատժվի, թե պետք է թողնել, որ Աստված պատժի, ինչպես գեներալ Սեյրան Սարոյանն էր ասում ելույթում, նա պատասխանեց, որ պետք է սկսել նախ այնտեղից, որ Հայաստանում իշխանությունը դեֆորմացված է. «Եթե ուզում եք նորմալ երկիր, պիտի վերականգնվի գոնե իշխանական բուրգը, եթե դա դեֆորմացված է այնպես, որ առանձին վերցրած մարդուն չեն կարողանում գնալ ու մեղադրանք ներկայացնել, դրանից հետևում է, որ մենք շատ լուրջ խնդիրներ ունենք նաև այդտեղ»:

Ըստ Վ. Խաչատրյանի` ամեն տեղ, յուրաքանչյուր ոլորտում անընդհատ անկում ենք գրանցում, ու որևէ տեղ վերելքի միտում չկա: «Մենք համակարգային լուծումների պահանջարկ ունենք: Ի՞նչ է նշանակում` չես կարողանում գնալ, ներկայացնել մարդուն, որ էս ես արել, էս ես արել: Ո՞ւր ենք գնում, այդպիսի բուրգով հնարավոր չի ոչ պատերազմ վարել, ոչ տնտեսություն կերտել»,-եզրափակեց նա:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ