03 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ինչու է Արմեն Ամիրյանը որոշել դառնալ ՀՀԿ-ական (վիդեո)

Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի վրա ճնշում չի եղել՝ անդամակցելու ՀՀԿ-ին: Ի պատասխան Henaran.am-ի հարցին, թե իր անձնական որոշումն է եղել անդամակցել ՀՀԿ-ին, ինչի մասին նախարարն արդեն հայտարարել էր այսօր առավոտյան, նա արձագանքեց.«Որևէ նախարար կամ կուսակցության անդամ անդամագրվում է որևէ կուսակցության սեփական որոշման համաձայն, ոչ թե ճնշում կամ պարտադրում են, այլ մարդը դառնում է կուսակցական սեփական կամքով»:

Դիմում նախարարը դեռ չի գրել, ասաց, որ դեռ ժամանակ կա. «Երկրի կառավարման նոր մոդելը ենթադրում է, որ ցանկացած նախարար պիտի կրի պատասխանատվություն՝ նաև կուսակցական առումով, ժամանակ ունենք մինչև խորհրդարանական կառավարման մոդելը»:

Հարցին, թե  չի կարծում, որ վարկաբեկված կուսակցությանն անդամակցելը կազդի իր համբավի վրա, նա արձագանքեց. «Խորհուրդ չէի տա որակումներ տալ»:

Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ