25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ուզում են փող աշխատել տղերքը…”ՀայՌուսգազարդը” կորուստ կունենա /վիդեո/

”Բունտ չգիտեմ, բայց  բոողոքի տարբեր նշաններ կլինեն, դա հարյուր տոկոս”,-Henaran.am-ի հետ զրույցում, նշեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝ վերլուծելով թանկացման հնարավոր հետեւանքները: 

Շաքարյանցը նշեց, որ գազի թանկացման համար մեղավոր են Հայաստանի իշխանավորները: ”Շատ են ծախսվել ընտրություններին, երկու տարի ընտրություններ են եղել, չէ: Ուզում են փող աշխատել տղերքը”,-ասաց:

Քաղաքագետը նաև նկատեց, որ ՌԴ-ն ամբողջ աշխարհին, այդ թվում և ՀՀ-ին զգուշացրել է, որ գազը թանկացնելու է: Սակայն նրա խոսքով` ՌԴ-ը չէր կարող 60% թանկացում անել, նա գազի գինը թանկացրել է` ըստ համաշխարհային շուկայի տատանումների, որը 60% չի կազմում:  

”60%-անոց թանկացումը, որ փորձում է անցկացվի Հայաստանում, իշխանությունները փորձում են ”ՀայՌուսգազարդի միջոցով ճեղքերը փակել”:

Շաքարյանցի խոսքով` գազի թանկացումը շղթայական է լինելու:

”Գազի թանկացումը բերում է էներգիայի, տրանսպորտի թանկացմանը, շթղայական  է թանկացումը: Վաղը չէ մյուս օրը մարշուտնի նստելը կլինի 300-400 դրամ”: 

Շաքարյանցը վստահ է, որ արդյունքում շատերը կհրաժարվեն գազից ու կսկսեն կրկին փայտ վառել, իսկ ”ՀայՌուսգազարդը” վնասներ կունենա:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ