01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Վտանգավոր է. պատգամավորները դիմում են Սահմանադրական դատարան (վիդեո)

ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն արդեն 2 օր է, ստորագրահավաք է սկսել: Այսօր Henaran.am-ի հետ զրույցում նա հայտնեց, որ ԲՀԿ խմբակցության գործընկերների հետ դիմում են Սահմանադրական դատարան՝ վերանայելու Գյումրու ավագանու ընտրությունների մանդատների բաշխումը:

«Այնքան ակնհայտ է այստեղ խախտումը: Ստացվել է արդյունք, երբ ժողովուրդը ոչ թե ընտրություններով է ձևավորում ՏԻՄ-ին, այլ ինչ-որ բոնուսային բաշխմամբ: Առաջ չընկնենք, բայց կարծում եմ, որ ՍԴ-ը լրջորեն քննարկելու է այս հարցը:

Սա վտանգավոր դրույթ է: Սովորաբար ժողովրդավարական երկրում առաջին պլան պիտի մղվի ընտրությունը, սակայն ոչ: Ստացանք այն, ինչ ստացանք: 44 թիվն ավելի մեծ է, քան 34-ը: Հիմա մենք ունենք փոքրամասնություն, հրաժարվել ենք մեր մանդատները վերցնելու, հիմա տեսնենք՝ առաջիկայում ինչ զարգացում կլինի: Մենք պատրաստ ենք, մինչև վերջ պայքարելու ենք»,-նշեց նա:

 

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ