19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Պուտինը չի սիրում նման պատմություններ .168 ժամ

ՌԴ “Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի” հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը “168 ժամ”-ի հետ զրույցում ասել է, որ այսօր Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը պրակտիկորեն անհնար է:

“ Ես կարծում եմ, որ ՀՀ-ն հաճույքով կանդամակցեր միությանը, բայց այստեղ Ուկրաինայի հետ զուգահեռներ անցկացնել չի կարելի: Հայաստանը չի կարող մտնել միասնական մաքսային միության մեջ երկրների հետ, որոնց հետ ընդհանուր սահման չունի”,- ասել է Կոնստանտին Սիմոնովը։

 Ըստ նրա՝ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ կա Վրաստանը, որ միության անդամ չէ, եւ պարզ չէ, թե ինչպես ՀՀ-ն կարող է անդամակցել այդ կառույցին:

Կ. Սիմոնովի խոսքով՝ գազի գնի հարցում Մաքսային միությանը վերաբերող հարցերը չեն կարող վաճառքի առարկա հանդիսանալ: Կա փաստարկ, որ ՀՀ-ն եւ ՌԴ-ն ռազմավարական գործընկերներ են, բայց Պուտինը չի սիրում նման պատմություններ, եւ այդ հարցը հետխորհրդային տարածքում պետք է օրակարգից հանվի:

Սիմոնովի հետ զրույցը ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ