19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարչապետը դատախազություն կդիմի

«Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը որևէ առընչություն չունի այդ կազմակերպության հետ, ավելին, երբևէ անձամբ, կամ այլ լիազորված մարդու միջոցով չի գրանցել որևէ կազմակերպություն Կիպրոսում կամ աշխարհի որևէ այլ օֆշորում: Բազմաթիվ են փորձերը վարչապետի անունը կապել այս կամ այն բիզնեսի հետ: Հավաստիացնում են, դրանք ամբողջությամբ հերյուրանք են:

Տիգրան Սարգսյանի սեփականության, ֆինանսական միջոցների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը ներկայացված վարչապետի հայտարարագրում”,- ասել է Տիգրան Սարգսյանի մամլո խոսնակ Հարություն Բերբերյանը` eMedia.am- ինմեկնաբանելով ”Հետքում” տպագրված ”Ովքեր են Փայլակ Հայրապետյանի ունեզրկման հեղինակները. օֆշորային եռյակը” հոդվածը: 

“Ձեր կողմից ներկայացված այսպես կոչված փաստաթուղթը կեղծիք է, ինչի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը պատրաստվում է դիմել դատախազություն, դրան իրավական գնահատական տալու և մեղավորներին պատժելու նպատակով:Միաժամանակ տեղեկացնում եմ, որ կեղծիքը առանձնապես հաջողված չէ, քանի որ վարչապետի գրանցման հասցեն սխալ է գրված”, – ասել է Հարություն Բերբերյանը

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ