Գլխավոր գանձապետը պատրաստ չէ այդ հարցին
ԱԺ-ում շարունակվում է “ՀՀ 2012թ. պետական բյուջեի կատարման մասին” տարեկան հաշվետվության քննարկումը:
“Ըստ ներկայացված տվյալների գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է աճ, կարո՞ղ եք ցույց տալ, թե այդ աճը որքան նպաստ է բերել ՀՀ բյուջեին: Կոնկրետ փաստերով, իհարկե”,-հարց բարձրացրեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Հարցին ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը դժվարացավ պատասխանել, ասաց, որ եթե Արծվիկ Մինասյանը ցանականում է ստանալ այդ հարցի պատասխանը, պետք է առանձին դիմի: