21 Ապրիլի, Երկուշաբթի, 2025
KFC

Nike-ը վերակնքել է պայմանագիրը Ռոնալդուի հետ

Մարզական հագուստ եւ կոշիկ արտադրող  հանրահայտ  Nike ընկերությունը վերակնքել է Մադրիդի «Ռեալի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ համագործակցությունը շարունակելու մասին պայմանագիրը: Nike-ն ու Ռոնալդուն համագործակցում են 2003 թվականից:

Իսպանական մամուլի տվյալներով, 31-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագրով կստանա տարեկան 24 միլիոն եվրո, ինչը հավասար է Մադրիդի «Ռեալում» նրա տարեկան աշխատավարձին:

Ամերիկացի լեգենդար բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի հետ 1984 թվականին կնքած պայմանագրից հետո Ռոնալդուի պայմանագիրը Nike-ի համար կլինի խոշորագույնը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ