08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Ադրբեջանի զինուժը Թալիշի ուղղությամբ կիրառել է հակատանկային ականանետ. ԼՂՀ ՊԲ

Նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 670 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից   հայտնում են, որ շփման գծի հյուսիսարեւելյան (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաեւ ձեռքի հակատանկային նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում եւ շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջեւ դրված մարտական խնդիրը:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ