15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Փող տաս՝ կանեմ»

ում՝ Առողջապահության նախարարության 2017 թվականի պետական բյուջեի քննարկման ժամանակ ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանն  իր ելույթում անդրադարձավ  ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերին:

Հարությունյանը նշեց, որ եթե բոլոր բժիշկներին էլ ձերբակալեն, միևնույն է, կոռուպցիան չի նվազի: «Ստվերը նախարարությունում է, ստվերն այնտեղ է, որտեղ մշակվում է համակարգը»,- ասաց Հարությունյանը: Նա ընդգծեց, որ պետպատվերի ոլորտում «բեսպրիդել» վիճակ է. «Փող տաս՝ կանեմ, սա «բեսպրիդել» վիճակ է: Ձեր համակարգում ամենակատաղի, ամենաանառողջ մրցակցությունն է»: Պատգամավորի հավաստմամբ՝ բժիշկները հաճախ հիվանդին ուղղորդում են, թե որտեղ ստուգումներ անցնեն, քանի որ ինչ-որ հետաքրքրություններ ունեն. «Սա խաթարում է համակարգը, սա ազատ, առողջ մրցակցությանը չի խթանում: Սա անառողջ մթնոլորտ է»: Անդրադառնալով պատգամավորի դիտարկումներին՝ Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն ընդգծեց, որ իրենք ունեն սահմանափակ գումար և կոնկրետ քանակի հիվանդություններ: «Այդ երկուսը չեն համընկնում իրար: Մեր բժշկական ծրագրերը նման են կենացների, բայց գումարը սահմանափակ է: Եկեք կենացներից անցնենք հնարավորությունների»,- ասաց նախարարը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ