15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գիտական աստիճանաշնորհման նոր անվանացանկից հանվել է 40 մասնագիտություն

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսում բարձրագույն որակավորման հանձնաժողովի նախագահ Լիլիթ Արզումանյանը ներկայացրել է գիտական աստիճանաշնորհման նոր անվանացանկն ու ոլորտում կատարված փոփոխությունները:

Լ. Արզումանյանը տեղեկացրել է, որ բարձրագույն որակավորման հանձնաժողովում ավարտվել են «Հայաստանի գիտական աստիճանա¬շնորհման անվանացանկի» վերահաստատման աշխատանքները, իսկ մասնագիտական խորհուրդների նոր ցանցի ձևավորման գործընթացը ավարտին է մոտենում:

«ԲՈՀ-ը` հիմք ընդունելով գիտական կազմակերպությունների և բուհերի մասնագետների կարծիքները, վերանայել է անվանացանկը, այն հնարավորինս համապատաս¬խանեցնելով այսօրվա հայաստանյան գիտական ներուժին, քանի որ կան մասնագիտություններ, որոնց գծով հանրապետությունում դոկտորներ կամ չկան, կամ կա ընդամենը մեկ դոկտոր: Նման դեպքերում մասնագիտությունները միավորվել են հարակից մասնագիտությունների հետ: Ներկա անվանացանկում դրանք ներկայացված են համապատասխան ծանոթագրություններով: Այս գործընթացը սկսվել է դեռևս 90-ական թվականներին, քանի որ մեր անվանացանկն ի սկզբանե ժառանգություն էր խորհրդային գիտական  համակարգից, որն այսօր այլևս չի կարող գործել»,- նշել է Լիլիթ Արզումանյանը և հավելել, որ անկախության տարիներին անվանացանկն արդեն երրորդ անգամ է վերանայվում:

Լ. Արզումանյանի խոսքով՝ փոփոխությունների հետևանքով անվանացանկից շուրջ 40 մասնագիտություններ հանվել են՝ դրանք ներառելով հարակից մասնագիտությունների մեջ. «Մենք իրականում ոչինչ չենք կորցրել, որովհետև տեղի է ունեցել մասնագիտությունների   խոշորացում: Այսինքն՝ մասնագիտությունները դուրս չեն  մնացել, դրանք ընդամենը միավորվում են»,- ընդգծել է ԲՈՀ նախագահը: Նոր անվանացանկի հաստատումից հետո  համապատասխանաբար սկսվել են նաև նոր մասնագիտական խորհուրդների հաստատումը՝ նոր սկզբունքներով. «Մենք այստեղ կիրառել ենք նոր մետեցում. յուրաքանչյուր գիտնական կարող է ընդգրկվել միայն մեկ մասնագիտական խորհրդում և  միայն մեկ մասնագիտությամբ: Այս նոր չափանիշներով մենք կտրուկ մոտենում ենք պաշտպանությունների կազմակերպման եվրոպական չափանիշներին, և խորհուրդների աշխատանքը դառնում է առավել թափանցիկ: Արդյունքում  մասնագիտական խորհուրդների կազմերը նկատելիորեն թարմացան, ընդգրկվեցին ավելի շատ թվով գիտնականներ,  հատկապես երիտասարդներ»,-  նշել է ԲՈՀ նախագահը՝ հավելելով,,որ  նոր մասնագիտական խորհուրդների կազմերը փոքրաթիվ են՝ ընդամենը 9 գիտնական:  Խորհրդի կազմում ընդգրկվելու համար գիտությունների թեկնածուների համար սահմանվել է առնվազն 10 գիտական հոդվածի, իսկ դոկտորների համար վերջին 5 տարվա ընթացքում առնվազն 5  գիտական հոդվածի առկայության պահանջ:

Գործող կարգի համաձայն խորհուրդների ձևավորման համար գործում են հետևյալ չափանիշներ. թեկնածուական ատենախոսությունների պաշտպանություն իրականացնելու համար մասնագիտական խորհրդի կազմում համապատասխան մասնագիտությամբ  պետք է ընդգրկված լինեն  առնվազն 3 գիտությունների դոկտորներ, դոկտորական ատենախոսության պաշտպանության կազմակերպման համար անհրաժեշտ է  առնվազն 5 դոկտորի առկայություն:

Փոփոխությունների արդյունքում ներկայումս ձևավորվել են  գիտության  22 բնագավառ՝ 44 ենթաբնագավառով, որոնցում ընդգրկված են մոտ 155 մասնագիտություններ: Անվանացանկի միակ նորությունը Գևորգյան ճեմարանում ձևավորված Աստվածաբանության մասնագիտական խորհուրդի ստեղծումն է: Առանձին դեպքերում պաշտպանությունների կազմակերպման համար համապատասխան   գիտնականներ են հրավիրվում նաև արտերկրից:

Ասուլիսի  ընթացքում  ԲՈՀ նախագահը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են հանրային հետաքրքրություն ներկայացնող  ոլորտային մի  շարք խնդիրների :

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ