27 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Մխիթարյանը վերջապես խաղադաշտ դուրս կգա

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում հայտավորվել է թուրքական «Ֆեներբահչեի» դեմ Եվրոպայի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղին: Այս մասին  հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Անգլիական ակումբի կազմում 21 ֆուտբոլիստներ մեկնել են Ստամբուլ, որտեղ նոյեմբերի 3-ին կկայանա «Ֆեներբահչեի» դեմ խաղը:

Հենրիխ Մխիթարյանը վնասվածքից հետո առաջին անգամ է հայտավորվում Անգլիայի 20-ակի չեմպիոնի կազմում: 27-ամյա կիսապաշտպանը խաղադաշտից բացակայում է սեպտեմբերի 10-ից, երբ նրա ազդրի վնասվածքը կրկնվել էր «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ