11 Հունվարի, Saturday, 2025
KFC

“Տաշիրը”` կույրերի համար

Ինչպես արդեն տեղեկացվել է, “Տաշիր” բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, նախատեսում է կույրերի և տեսողական խնդիրներ ունեցողների երեք դպրոցներին ապահովել բրայլյան դիդակտիկ նյութերով: Արդեն կնքվել է համապատասխան պայմանագիրը “Հանգրվան” հասարակական կազմակերպության հետ, ըստ որի Լեհաստանում կպատրաստվեն և Հայաստան կառաքվեն շուրջ յոթ միլիոն դրամի 14 անուն անհրաժեշտ նյութերը: Վերոնշյալ դպրոցները, ըստ իրենց կողմից ներկայացված հայտերի, կստանան համապատասխան քանակի հետևյալ պարագաները.

Բրայլյան ցանց, Հայաստանի քարտեզ, համաշխարհային ատլաս, ռելիեֆ ստեղծող գրիչներ, մանուալ սենսորիկայի և տարածական կողմնորոշման լաբիրինթներ, Մենդելեևի աղյուսակ, զարգացնող խաղեր, փողոցների մակետներ՝ տարածական կողմնորոշման զարգացման համար, երկրաչափական պատկերներ, կենդանիների պատկերների մակետներ, սերվետկա՝ սեղանի սպասքի տեսակներ, բույսերի կառուցվածքի մակետներ, բրայլյան տառեր (հայերեն), Հայկական այբուբեն (բրայլյան տարբերակ և ուռուցիկ), շենքերի տեսքի մակետներ:

Նշյալ նյութերի արտադրման և տեղափոխման համար նախատեսված է առավելագույնը մինչև երեք ամիս ժամանակ:

 

 

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ