05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Միջատ` նրբերշիկի մեջ. Իրավունք

Նրբերշիկների բաղադրությունում ցուպիկներ եւ բակտերիաներ սկանդալային
պատմությունը դեռ չմարսած, հայ սպառողները բախվեցին մեկ այլ խնդրի եւս։ Այս անգամ ի
հայտ եկավ պնդում, որ «Աթենք» ընկերության «Գանձասար» նրբերշիկի փաթեթի մեջ հայտնաբերվել է միջատ։

Ինչպե՞ս կարող էր միջատը հայտնվել փաթեթավորված նրբերշիկի մեջ պարզելու համար դիմեցինք ընկերությանը։ Ստացանք ընկերության մարկետոլոգ Զառայի հետեւյալ մեկնաբանությունը. «Այն սպառողը, որը նրբերշիկի մեջ հայտնաբերել է միջատ, նմուշը մեզ չի տրամադրել։ Ուստի չենք կարող վստահ լինել, որ այն մեր ապրանքն է։ Մեր ընկերությունում ուսումնասիրություններ ենք իրականացրել թե նրբերշիկի տվյալ խմբաքանակում, թե խանութներում, եւ որեւէ խնդիր չենք հայտնաբերել»։

Սննդի անվտանգության պետական ծառայությունից էլ փոխանցեցին, որ դեպքի վերաբերյալ բոլոր նյութերը հանձնել են մւսսնագետներին՛ ըստ տրամաբանության ուսումնասիրություն իրականացնելու համար։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ