01 Հուլիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Կցանկանա՞ շարունակել պատգամավորական գործունեությունը

«Ցանկանալու խնդիրը չէ, պիտի քո աշխատանքը կազմակերպես այնպես, որ քեզ ցանկանա ժողովուրդը տեսնել, տեսնել այն քաղաքական ուժը, ով քեզ առաջադրել է»,-Henaran.am-ի հարցին, թե կցանկանար ընտրվել ու աշխատել նաև հաջորդ գումարման խորհրդարանում, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Ռուզաննա Մուրադյանը:

Պատգամավորը նշեց` իր տեսակն է այնպիսին, որ սիրում է աշխատել ամեն օր ու ամենայն պատասխանատվությամբ: «Ես նախկին աշխատավայրում էլ իմ ամբողջ ներուժը ներդրել եմ ամեն օր լավ կատարելու ոչ թե նրա համար, որ հետո ցուցակում լիեմ կամ չլինեմ, այլ պատասխանատվություն կրելով եմ դա անում մեր քաղաքական ուժի, ղեկավարության ու առաջին հերթին մեր ժողովրդի նկատմամբ:

Իսկ տարբեր ոլորտներում հանդես գալը, տարբեր քաղաքացիների խնդիրների լուծումը, Ազգային ժողովում տարբեր նախագծեր ու առաջարկներ նեկայացնելը բոլորի աչքի առաջ է»,-հավելեց նա: Ռ. Մուրադյանն ասաց, որ ինչպես շատ պատգամավորներ, ինքը ևս ունի իր բլոկը, և այսօր հանրության համար շատ ավելի հեշտ է գնահատել օրենսդիրների աշխատանքը:

«Այսօր արդեն ոչ ոքի չես զարմացնի, ժողովուրդն է գնահատական տվողն, ու նա այսօր ուզում է կոնկրետ փաստեր, կոնկրետ արգումենտներ»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ