02 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Տալիս են, տրվում են` հոպ, արա …»

Ես հիմա եմ հասկանում դուբայներ, թուրքիաներ, մյուս երկրներ մեկնող, Երևանի մայրուղիներում, զվարճանքի վայրերում կանգնող կարճափեշ, կարմրապռոշ, գունագեղ, կանչող զգեստներ, կալգոտկաներ հագած հին մասնագիտության տեր կանանց…Երբ նրանք սկսում են այդ «գործունեությամբ» զբաղվել և էլ չեն թարգում…Ինչու՞…

Որովհետև կարծես հասկանում եմ նաև քաղաքական դաշտում ծլող-չծաղկող, ծլվլացող, խռխռացող, այդ դաշտում սթրված, արևակող անող, իրենց անբարո ու տգեղ մարմինները ցուցադրող քաղաքական, հասարակական ուժերին ու շարժումներին…

Տարբերություն չկա, թե մարմնիդ որ մասը վաճառքի կհանես ընդհանուր օգտագործման համար…
Ինչե՞րն են արագ բազմանում… Ճիշտ եք՝ ճագարները, սնկերը, միկրոբները, մանրեները, վիրուսները, տարականները, տականքները… Եվ սկսում են տրվել, բազմանալ, նոր շարժումներ, նոր ալյանսներ, նոր կուսակցություններ բացել, փակել, զուգավորվել, խաչասերվել, այլասերվել, փակած ու կիսաբաց էջերը բացել, կրկեսային, էժանագին խնդաշոուներ կազմակերպել, թագավորանիստ ապարանքները ծնկաչոք ու լալահառաչ շրջափակել… Եվ այդ ամենը իբր թե միայն ու միայն վեհ ու ազնիվ նպատակներով…

Մի խոսքով Սոդոմ-Գոմոր՝ հին աշխարհի, հին մասնագիտությանը բնորոշ, նորագույն զարգացումներով… Տալիս են, տրվում են, բացում են, փակում են, քսվում են, կպնում են, զիջում են, հաճոյանում, խաչասերվում, տրոհվում, բազմանում, բազմանում, բազմանում…

Հոպ արա՛, հերիք է, ուշքի եկեք, ժողովուրդը հոգնել է ձեզանից, ինչպես իրեն հարգող մարդը փողոցում կանգնող բացիլակիր, էժանագին աղջիկների ծառայությունից…

Քաղաքականությունը, կուսակցություններն էլ եք սարքել բենզա-գազա-ստամոքսալցման կայանների, առևտրի սրահների նմանակող, կապկող օբյեկտների նման… Ծլող ու վաճառքի հանվող՝ լավագույն դեպքում վարձով տրվող կամ ընդհանուր օգտագործման…Քաղաքականությունը դարձրել եք խոպան, արկածախնդրության, ահաբեկչության և գործունեության փորձադաշտ …

Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ