23 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քաղցկեղը մահապատիժ չէ

Աշխարհում հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս է հայտարարված: ՛՛Այսօր քաղցկեղը մահացության պատճառների մեջ զբաղեցնում է  երկրորդ տեղը ամբողջ աշխարհում, առաջին պատճառը սրտանոթայինն է և մեր հանրապետությունն էլ ետ չի մնում՛՛,-այսօր ՛՛Հենարան՛՛ ակումբում ասուլիսի ժամանակ ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Բազիկյանը: Նրա տվյալներով՝ Հայաստանում տարեցտարի աճում է քաղցկեղով հիվանդների թիվը: Նախորդ տարվա ընթացքում առաջին անգամ քաղցկեղով հիվանդացածների թիվը մոտ 8800 է կազմել: Տասը տարվա կտրվածքով 36% աճ է գրանցվել:

Կանանց մոտ մեծ թիվ է կազմում կրծաքեղձի քաղցկեղը, տղամարդկանց մոտ ավելի շատ հանդիպում են  աղեստամոքսային ու շագանակագեղձի քաղցկեղը:

Պատճառների մասին խոսելով՝  ՛՛Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի՛՛ ռադիոլոգիայի բաժնի ղեկավար Անի Հակոբյանը նշեց, որ հաճախ այս հիվանդության պատճառ է հանդիսանում ոչ առողջ ու նորմալ ապրելակերպը: Հիվանդությունից խուսափելու համար Հակոբյանը խորհուրդ տվեց ոչ միայն խուսափել սթրեսներից, այլև մայրանալ: ՛՛Մինչև երեսուն տարեկան մայր դարձած կանանց մոտ նվազում է քաղցկեղի հավանականությունը: Սթրեսային իրավիճակները, հանգիստ ապրելակերպը ևս նվազեցնում են հավանականությունը՛՛:

Բացի այդ, Հայաստանում քիչ են խոսում քաղցկեղի մասին՝ այն բնորոշելով որպես մահապատիժ: Մասնագետների խոսքով` պետք է հասկանալ, որ դա ախտորոշում է, այլ ոչ թե մահապատիժ: ՛՛Եթե որևէ մեկը մահացավ քաղցկեղից, բոլորս իմանում ենք, որ նա մահացավ քաղցկեղից, ու տպավորություն է ստեղծվում, որ քաղցկեղով բոլոր հիվանդները մահանում են: Բայց այսօր մեր հանրապետությունում տանսհինգ հազարից ավելի մարդ է ապրում, ովքեր բուժվել են այդ հիվանդությունից հինգ տարի առաջ՛՛,-հավելեց Բազիկյանը:

Քաղցկեղի հայտնաբերման առումով տեխնիկական հագեցվածությունն առաջ է գնացել. տեխնիկան թույլ է տալիս բացահայտել նույնիսկ ամենափոքր չափի քաղցկեղը:

Նշենք, որ քաղցկեղի վիրահատությունը մեր երկրում արժե երեք հարյուր վաթսուն հազար դրամ, որի կեսը պետությունն է վճարում, մյուս մասը՝ հիվանդը: Սոցիլապաես անապահով խավի համար պետությունը նաև  հետագա բուժումն է հոգում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ