22 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կամավոր-պարտադիր. Հայկական Ժամանակ

Հուլիսին, երբ ծավալվում էին ՊՊԾ գնդի գրավմանը հաջորդած դեպքերը, Խորենացիում որպես արգելապատնեշ ծառայող մեքենաներից մեկի վարորդից տեղեկություն էր ստացվել, որ ոստիկանությունը հարկադրել է մեքենան թողնել այնտեղ ու հեռանալ։

Հուլիսի 20-ին հարցում էինք արել ոստիկանություն՝ հետաքրքրվելով, թե Խորենացի փողոցում որպես արգելապատնեշ ծառայող բեռնատար մեքենաները ո՞ւմ են պատկանում, ի՞նչ հիմունքներով են վերցվել տերերից, մեքենաների տերերը վճարվո՞ւմ են այն օրերի համար, երբ այնտեղ կայանված լինելու պատճառով չեն կարողանում շահագործել։

Հետաքրքրվել էինք նաեւ, որ եթե մեքենաները վնասվեն, ո՞վ է փոխհատուցելու։ Օրերս ոստիկանությունը պատասխանել է մեր հարցմանը. Տրանսպորտային միջոցները տրամադրվել են սեփականատերերի կողմից կամավոր հիմունքներով առանց պայմանագրի կամ պայմանավորվածության։ Դրանք տրամադրելու դիմաց որեւէ վճարում չի կատարվել»։

Ստացվում է, 15 օր դրանք կամավոր-պարտադիր սկզբունքներով կայանված են եղել այնտեղ։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ