30 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գեւորգ Սաֆարյանի գործով վկաներից 6-ը կալանավորված է

Ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ մեղադրվող` «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գեւորգ Սաֆարյանի գործով վկաներից 6-ը այս պահի դրությամբ կալանավորված է:

Այս մասին  տեղեկացնում է Գեւորգ Սաֆարյանի փաստաբան Տիգրան Հայրապետյանը՝ նշելով, որ կալանավորված վկաներից 4-ը «Սասնա ծռեր» խմբի անդամ են, իսկ երկուսը՝ կալանավորված են  «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու եւ Սարի թաղի անկարգություններին մասնակցելու մեղադրանքով:

«Այս պահին վկաներից 6-ը կալանավորված է՝ Հովհաննես Ղազարյանը, Կարո Եղնուկյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Գագիկ Եղիազարյանը, Սմբատ Բարսեղյան, Վարուժան Ավետիսյան: Վկաներից ազատության մեջ են Սեւակ Մանուկյանը, Արմեն Միքայելյանը, Վահագն Ղումաշյանը, Աղասի Հովակիմյանը, Սյուզաննա Սիմոնյանը, Վահրամ Պետորասյան, իսկ Գարեգին Չուքասզյան, պարզ չէ՝ ուր է: Այս պահին այսքան վկայից դատարանում է միայն Վահրամ Պետրոսյանը»,-հայտնել է  փաստաբանը:

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվել է Գևորգ Սաֆարյանի գործով դատական նիստը:

Դատարանը որոշում է կայացրել  հետաձգել նիստը՝ հաջորդ նիստին մյուս վկաների ներկայությունը ապահովելու համար:

Հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 10-ին:

Գեւորգ Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով:

Հիշեցնենք, որ Երեւանի Ազատության հրապարակում 2016թ. հունվարի 1-ին ընդդիմադիր «Նոր Հայաստանի» անդամների եւ ոստիկանների միջեւ բախումներ էին տեղի ունեցել: Պատճառը տոնածառի հագուստով մայրաքաղաքի փողոցներում շրջող ակտիվիստն էր: Երեք անձ բերման էր ենթարկել, այդ թվում՝ Գեւորգ Սաֆարյանը, որին հետագայում էլ կալանավորեցին:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ