28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Մեկը չի ասում՝ էսքան գույքը որ ունես, որտեղի՞ց»

«Հուսանք, որ մեր երկրում արդարությունը կվերականգնվի: Կառավարության նոր ծրագիրն, ըստ էության, ծրագիր չեմ համարում: Դա  ստեղծագործական ոճ է, որի հեղինակը  վարչապետն է: Դրականն այն է, որ հասարակությունն արձագանքեց. աննախադեպ է այն հետաքրքրությունը, որ առաջացել է  հասարակության մեջ: Սպասումներ կան: Իշխանությունը պետք է կարգավորի այս վիճակը: Այս կրավորական կեցվածքը ինձ համար ընդունելի չէ», -լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնտես  ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը՝ շեշտելով՝ մեր տնտեսության մեջ աջկա խնդիրներից ամենամեծը մրցակցության բացակայությունն է:

«Մենաշնորհը չարիք է: Դա քայքայում է յուրաքանչյուր երկրի տնտեսություն: Այլ տարբերակ լինել չի կարող: Իսշ իշխանավորների մեծ փողերը… Մեկը չի ասում՝ էսքան գույքը որ ունես, որտեղի՞ց քեզ: Հայտարարագրերը տեսե՛ք: Պաշտոնյաների մեծ մասը մեծ կարողությունների տեր է: Որտեղի ՞ց այդ փողերը: Պիտի իրատես լինենք, սթափ գնահատենք ստեղծված իրավիճակը: Արդեն ճգնաժամի առաջ ենք կանգնել: Պետք է  կարգավորենք այս վիճակը», – ընդգծեց բանախոսը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ