Տարբերակը ոչ թե տեղում դոփելն է, այլ գոնե փոքրիկ քայլերով առաջ գնալը. Շարմազանով
Ազգային ժողովում Կառավարության կողմից մշակված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ Արդարադատության առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն եզրափակիչ ելույթում պարզաբանեց, որ այս օրենքով նպատակ է հետապնդվում մարդուն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով չզրկել իր միակ կացարանից և չդարձնել անտուն:
Պատգամավորների առաջարկներին ի պատասխան խոստացվեց քննարկել դրանք: Ամփոփիչ ելույթից հետո նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասաց, որ կիսում են փոխնախարարի այն կարծիքը, թե ամեն ինչ պետք է նայել համեմատության մեջ: «Եթե 0 է ու + 1, դա արդեն առաջընթաց է, բավարա՞ր է այդ առաջընթացը, թե չէ, իհարկե, բավարար չէ, բայց կա՞ առաջընթաց՝ թեկուզ փոքր, իհարկե: Եթե հնարավորությւն չկա մեծ քայլերվ առաջ գնալ, ապա տարբերակը ոչ թե տեղում դոփելն է, այլ գոնե աշխատել փոքրիկ քայլերով աստիճանաբար առաջ գնալը»: