18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

«Մենք չենք էլ ամաչում, որ Հանրապետական ենք, սաղից լավ ենք զգում մեզ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը կարծում է, որ բոլորը, այդ թվում և լրագրողները պետք է աջակից լինեն վարչապետ Կարեն Կարապետյանին, թև ու թիկունք լինեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: «Հանրապետության նախագահը բոլոր լիազորություններն, ամբողջը տվել է վարչապետին, և խորհրդի նիստի ժամանակ մենք զգացինք, որ վարչապետին մեծ պադերժկա է հանրապետության նախագահը, որ ամեն ինչ լավ ավարտ ունենա: Էսօր մենք ոնց որ սա սարքել ենք ծաղրածու, չենք ուզում ոչ մի բանով օգնենք, մենակ քննադատում ենք։ Ես գտնում եմ՝ դա շատ սխալ է»,-հավելեց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀԿ-ը վարկաբեկված է, ապա ՀՀԿ-ական պատգամավորը համաձայն չէ, ավելին մյուս քաղաքական ուժերին է վարկաբեկված համարում.

«Դուք անընդհատ շեշտում եք, որ Հանրապետական ա չիմանան․․․ Թաքուն բան չկա ստեղ, մենք չենք էլ ամաչում, որ Հանրապետական ենք, սաղից լավ ենք զգում մեզ, քանի որ մեր կուսակցության թասիբն ավելի  հզոր ա»,-շեշտեց նա։

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ