Աղոթք եկեղեցի մտնելուց առաջ
Տաճար Աստուծո և բնակարան Սուրբ Հոգու, որ քո սուրբ ավազանով կանչվեցի Երկնավոր Հոր որդեգրության, այսօր քո մեջ կամեցավ պատարագվել Գառն անարատ: Եվ ես եկել եմ քո դռների առջև ու աղաչում եմ քեզ. մաքրի՛ր ինձ վերստին լվացմամբ և սրբի՛ր մեղքերից, արժանի դարձրու քո սուրբ սեղանի առջև երկրպագություն անելու։ Ամեն: