09 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Նուբարաշեն» ՔԿՀ ընդունելիս քաղաքացու մոտ վնասվածքներ են եղել․մանրամասներ

ՀՀ գլխավոր դատախազությունը ոստիկանության աշխատակցի նկատմամբ քաղաքացի Ս.Ա.-ի կողմից առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը փոխանցել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:

Այս առնչությամբ դատախազության տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Գործի փաստական հանգամանքներով պայմանավորված, բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից ՀՀ քննչական կոմիտեի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչի վարույթից վերցվել եւ ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին է հանձնվել ոստիկանության աշխատակցի նկատմամբ Ս.Ա.-ի կողմից առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործը՝ նկատի ունենալով, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ձերբակալված անձանց պահելու վայր եւ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ ընդունելիս Ս.Ա.-ի մոտ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ, որոնց կապակցությամբ վերջինս հաղորդմամբ հայտնել է, որ այդպիսիք պատճառվել են ոստիկանության աշխատակիցների կողմից բռնության ենթարկվելու արդյունքում:

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննարկմանն է ուղարկվել նաեւ Ս.Ա.-ին առերեւույթ խոշտանգելու վերաբերյալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ