18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Քննարկվել է ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հոկտեմբերի 14-ին մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում:

Քննարկվել է ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ԱՆ աշխատակազմի օրենսդրության վարչության պետ Բագրատ Ղազինյանը, Եվրոպայի խորհրդի և Արդարադատության նախարարության այլ ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը ողջունելով ներկաներին իր շնորհակալությունն է հայտնել ՀԿ-ներին՝ նախարարության հետ համագործակցելու եւ օրենքի նախագծի վերաբերյալ  իրենց   առաջարկություններն ու դիտարկումները  ներկայացնելու համար: Վիգեն Քոչարյանը նշել է, որ ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը դեռևս նախնական տարբերակն է և աշխատանքային խմբի մշակման առաջին արդյունքն է, որը պետք է քննարկվի նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ. «Մենք պատրաստ ենք ցանկացած առաջարկությունների, որոնք կարող են օգնել այս կամ այն դրույթի բարելավմանը, ինչպես նաև ցանկացած երկխոսության»,-նշել է Վ. Քոչարյանը:

Այնուհետև, ՀԿ-ների ներկայացուցիչները ներկայացրել են այն դիտարկումները եւ առաջարկությունները, որոնք ցանկանում են, որպեսզի ներառվի նախագծում: Վերջիններս նշել են, որ իրենք ևս ողջունում են, որ նման նախագիծ է մշակվել: ՀԿ անդամները նշել են նաև, որ իրենց հիմնական առաջարկությունները առաջիկայում մեկ փաթեթով կներկայացնեն աշխատանքային խմբին:

Հանդիպման ավարտին որոշվել է նախագծի վերջնական լրամշակումից հետո ևս մեկ հանդիպում ունենալ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ արդյունքներն ամփոփելու համար:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ