Շախմատային սենաս՝ հանուն բարեգործության
Կանանց շախմատի Ֆիլիպինների եւ Ավստրալիայի նախկին չեմպիոն, միջազգային վարպետ Արիաննե Կաուիլլիին՝ Լեւոն Արոնյանի կինը, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Երեւանի «Կոնգրես» հյուրանոցի մեծ դահլիճում բարեգործական շախմատային միաժամանակյա խաղի սեանս է անցկացրել 22 խաղատախտակների վրա, թեեւ նախապես հայտարարվել էր 40 խաղատախտակի մասին:
Նշենք, որ յուրաքանչյուր խաղացող, կամ նրան ներկայացնող կազմակերպություն վճարել է 120 000 դրամ։
Արոնյանը նույնպես ներկա էր սեանսին:
Միջոցառումը նվիրված էր սահմանափակ հնարավորություններով երեխաների աջակցությանը:
Նշենք, որ այսօր միայն Երեւանում կան շուրջ 2500 սահմանափակ հնարավորություններով երեխաներ: «Ռոտարի» ակումբի նախաձեռնությամբ քաղաքում պետք է ստեղծվի «Ռոտարի այգի», որի միջավայրը մաքսիմալ հասանելի կլինի սահմանափակ հնարավորություններով երեխաների եւ առողջ մանուկների շփմանն եւ ազատ ժամանցի կազմակերպմանը: «Ռոտարի այգու» մանկական խաղահամալիրները կունենան հատուկ հարմարեցված թեքահարթակներ, լրացուցիչ ճաղաշարեր ու հատուկ հակատրավմատիկ ռետինե ծածկույթ:
Այս մրցաշարի ողջ հասույթը կտրամադրվի «Ռոտարի այգու» կառուցմանը: