27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բնակչության տգիտության և ծուլության առումով Թուրքիան 1-ին տեղում է

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության» (OECD) հրապարակած «Հայացք հասարակությանը» զեկույցում տեղ են գտել Թուրքիայի վերաբերյալ ուշագրավ փաստեր:

Թուրքական «Milli Birlik Haber» լրատվակայքի տեղեկացմամբ՝ երիտասարդ բնակչության ծուլության և տգիտության մակարդակի առումով OECD երկրների շարքում Թուրքիան զբաղեցնում է առաջին հորիզոնականը: Այս երկրում երիտասարդների շուրջ 35 տոկոսը որևէ մասնագիտությամբ չի աշխատում և չի սովորում:
2014թ. ուսումը կիսատ է թողել թուրք երիտասարդների ավելի քան 50 տոկոսը: Մեքսիկայից հետո այս ցուցանիշը OECD երկրների շարքում երկրորդն է: Նույն հաշվետվության համաձայն՝ Թուրքիայում չի աշխատում և չի սովորում կին բնակչության 46 տոկոսը:

OECD-ն անդրադարձել է նաև մի շարք այլ ուշագրավ հանգամանքների: Օրինակ՝ կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ Թուրքիայի բնակչության միայն 12 տոկոսն է վստահում մարդկանց: Իսկ տարեցների շրջանում միայն 68 տոկոսն է հաստատել, որ ունի այնպիսի հարազատներ կամ ընկերներ, որոնց կարող է վստահել: Վերոնշյալ զեկույցից նաև պարզ է դարձել, որ Թուրքիայում յուրաքանչյուր 6 մարդուց 1-ն աղքատ է:

Աղբյուր` Ermenihaber.am

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ