11 Ապրիլի, Saturday, 2026
KFC

«Քուրդիստանի ազատության բազեներ» խմբավորումը ստանձնել է Ստամբուլում մոտ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը

Ստամբուլի Յենիբոսնա թաղամասում ոստիկանության շենքի մոտ հոկտեմբերի 6-ին տեղի  ունեցած հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Քուրդիստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը: Ըստ թուրքական «Sabah»-ի՝  այդ մասին նշված է եղել TAK-ի կայքում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 6-ին Ստամբուլի Յենիբոսնա թաղամասում գտնվող ոստիկանական բաժանմունքի դիմաց պայթել էր ռումբերով բեռնված մոտոցիկլետ: Դրա հետևանքով 10 մարդ վիրավորվել էր:

Թուրքական «kanalb»  լրատվակայքն էլ հաղորդում է, որ Թուրքիայի Աքսարայ նահանգում ոստիկանությունը բերման ենթարկել  3 հոգու, որոնք կասկածվում են պայթյունի կազմակերպման մեջ: Եվս 3 հոգի բերման է ենթարկվել Ստամբուլում:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ