15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Լրջագույն քայլ էր»

«Այն գործընթացը, որ մենք սկսեցինք 4+4+4 ֆորմատով, ուղղված էր նրան, որ մենք Հայաստնում վերջապես վերականգնենք Հայաստանում վստահությունը ընտրությունների նկատմամբ: Այս վերջին ընտրարշավի ընթացքում հարյուրավոր մարդկանց եմ հանդիպել, եւ նրանք, անխտիր բոլորը, ասում էին, որ չունեն վստահություն Հայաստանում ընտրական համակարգի նկատմամբ եւ անիմաստ էին համարում գնալ  քվեարկության:  Նրանց կարծիքով ամեն ինչ արդեն վաղուց որոշված է եւ այդ որոշումը կախված չէ ժողովրդի քվեից, այլ միայն եւ միայն բաժանված կաշառքներից եւ վարչական ճնշումներից»,-Ազգային ժողովում ԿԸՀ անդամների ընտրության վերաբերյալ ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը:

«Ընտրական օրենսգրքի վերափոխման մեր համաձայնագիրը իհարկե լրջագույն քայլ էր ընտրությունների ինստիտուտի նկատամամբ վստահության վերականգնման համար եւ մենք ըստ արժանավույն գնահատել ենք այդ քայլը, սակայան ԿԸՀ-ի նոր կազմի շուրջ ընդդիմության հետ բանակցություններից հրաժարվելը եւ Գյումրիում ու Վանաձորում նման կեղտոտ ընտրությունների անցկացումը, նորից մեր ամբողջ երկիրը հետ են գցում այս հարցում:

Սակայն մենք վստահ ենք, որ ապրիլին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունները ժողովուրդը կընկալի քաղաքական նույն հարթության մեջ, ինչ որ այլեւս չեղյալ նախագահական ընտրությունները, ուստի եւ Հայաստանի առողջ քաղաքական եւ գաղափարական ուժերը կկարողանան վերջապես այդ ընտրություններում լուծել Հայաստանում ժողովրդավարության հաստատման հարցը»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ