01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Նոր նախարարների անունները հայտնի են

Սերժ Սարգսյանը ստորագրել է մի շարք հրամանագրեր, ըստ որոնց՝ որոշ նախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոնին, իսկ որոշները լքել են կառավարությունը: Մասնավորապես՝ ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում վերանշանակվեց Արփինե Հովհաննիսյանը: Կրթության և գիտության նախարար վերանշանակվեց Լևոն Մկրտչյանը: Հրանուշ Հակոբյանը վերանշանակվեց սփյուռքի նախարարի պաշտոնին: Արմեն Երիցյանը վերանշանակվեց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնին: Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար նշանակվեց Արծվիկ Մինասյանը: Իսկ ահա Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար նշանակվեց Սուրեն Կարայանը:  Արտեմ Ասատրյանը վերանշանակվեց Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար: Լևոն Ալթունյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար: Արմեն Ամիրյանը նշանակվեց Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ