Ովքեր են կառավարության գողերը. Ժամանակ
Վարչապետ Կարեն Կարապետյանը երեկ կառավարության նիստում հայտարարել է, որ ավիատոմսերի ձեռքբերման առումով կառավարությունում կատարվում է «պրիմիտիվ գողություն»։ Եվ սա այն բանից հետո, երբ մի քանի ամիս առաջ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ կատարում են ավիատոմսերի ձեռքբերման հարցում այնպիսի փոփոխություններ, որոնք թույլ կտան խնայողություն անել բյուջեի գումարների ծախսման հարցում։
Փաստորեն, նույնիսկ այդ պարագայում գողությունը չի դադարել։ Կարեն Կարապետյանը հայտարարել է նաեւ, որ բարդ մեխանիզմներ են մշակելու, որ այդ «պրիմիտիվ գողությունը» չլինի։
Մի քիչ անհասկանալի է՝ պրիմիտիվի փոխարեն գողության բա՞րդ մեխանիզմներ են ներդրվելու, այսինքն՝ բա՞րդ գողություն է լինելու, որ հանրությունը գլխի չընկնի, թե՞ գողություն չի լինելու։ Խնդիրը իսկապես սկզբունքային է, որովհետեւ եթե խոսքը գողությունը կանխելու մասին է, թույլ չտալու մասին, ապա դրա լավագույն երաշխիքը կարող է լինել այն, որ գողերը պատասխան տան տեղի ունեցածի համար։ Ընդ որում՝ ամենեւին պետք չէ, որ պետության հաշվին թռնողները հիմա էլ պետության հաշվին նստեն։
Բացարձակապես հանրությանն ու պետությանը դա պետք չէ։ Պետք է ընդամենը մեկ առ մեկ պարզել, ասենք վերջին մի քանի տարիներին ավիատոմսերի գնման վիճակագրությունը եւ հասկանալ, թե կոնկրետ որ դեպքում ինչքան հավելյալ գումար է գողացվել կամ մսխվել բյուջեից, որը կարող էր չլինել։
Ի վերջո, եթե Կարեն Կարապետյանը հանձն է առնում պատասխանատու կերպով հայտարարել, որ կա գողություն, ուրեմն նա փաստական ապացույցներ ունի դրա վերաբերյալ։ Հակառակ դեպքում Կարապետյանն ինքը պետք է զրպարտության համար պատասխան տա։ Եվ ուրեմն, կամ Կարեն Կարապետյանը թող պատասխան տա զրպարտության համար, կամ գողերը պետք է պատասխան տան գողության համար։ Իսկ պատասխանը, կրկնում ենք, ամենեւին ազատազրկումը չէ։
Պատասխանն այն կլինի, որ մեկ առ մեկ վերհանվեն չարաշահումները կոնկրետ պաշտոնյաների մասով եւ պարզվի, հանգամանալից ուսումնասիրության եւ քննության արդյունքում վեր հանվի, թե ինչքանով է կողոպտվել, գողացվել բյուջեն այդ մասով, կոնկրետ ով է դրա համար պատասխանատու, եւ պետք է այդ մարդիկ փոխատուցեն բյուջեի կրած վնասները։ Իսկ եթե ոչ, ապա պետք է ւսրգե– լափակվեն նրանց անձնական հւսշիվները, Նրանց հարազատների հւսշիվները, կալանք դրվի նրանց գույքի վրա։
Այսինքն՝ ԴԱՀԿ-ն իր ողջ պերճանքով պետք է զգալի լինի նրանց համար։ Այլապես ձայաստանի դատարաններն ու ԴԱՀԿ-ն միայն ընդամենը հինգ հազար դրամի տուգանք չմուծած քաղաքացիների շնչին նստելու համար չեն։ Պետությունից միլիոններ են գողանում ինչ որ մարդիկ, իսկ այդ կւսռույցները բռնում են ընդամենը մի քանի հազար դրամի տուգանք չմուծած շարքւսյին քաղաքացիների օձիքից եւ ստիպում վճարել։ Ահա, թե ում օձիքից պետք է բռնել, կամ պետք է գնալ ու պարզել, թե ում օձիքից է պետք բռնել, ու բռնել այդ օձիքից։ Այ դա կլինի փոփոխություն, դա կլինի բարեփոխում։
Եվ կասկած չկա, որ այդ օձիքներից բռնելու դեպքում հասարակությունը մեկ մարդու նման կկանգնի բռնողների կողքին, ով էլ որ այն լինի, վարչապետը, թե իրավապահները։ Այդպես, պարզ գողությունը միայն պարզ կառավարումով փոխարինելով է հնարավոր երկրում առաջ բերել փոփոխություններ եւ առաջացնել դրանց հանդեպ հասարակության այդքան կարեւոր վստահությունը։
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: