Ծառուկյանի թիկնապահը “բոցել” է “Ֆլեշի” բենզալցակայանում
Henaran.am-ի հավաստի տեղեկություններով, ապրիլի 30-ին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի թիկնապահներից մեկը` Արամը` “Բոցո” մականունով, ծեծել է Աբովյան քաղաքում գտնվող “Ֆլեշ”-ի բենզալցակայաններից մեկի աշխատակցին:
Ըստ տեղեկությունների, Բոցոյի կինը լիցքավորել է ավտոմեքենան, եւ հետո պարզվել է, որ պակաս է լիցքավորված եղել: Սա զայրացրել է ամուսնուն, ով փորձել է “հաշիվները մաքրել” լցակայանի աշխատակցի հետ:
Ոստիկանությունից հաստատեցին, որ նման միջադեպ է գրանցվել: Արամ Գ.-ն հարվածել է բենզալցակայանի աշխատակցի դեմքին, կատարվում է նախաքննություն: Տուժածին տրվել է դատաբժշկական փորձաքննության ուղեգիր: