12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

ՀՀ-ը նոր Գլխավոր դատախազ ունի

Հայաստանի հանրապետությունը նոր Գլխավոր դատախազ ունի: Քիչ առաջ այս մասին խորհրդարանում նիստի ընթացքում հայտնեց ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը: Նա նշեց, որ արդեն Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ընտրությանը մասնակցել է 103 պատգամավոր,  3 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել, իսկ կողմ է քվեարկել 97 պատգամավոր, դեմ՝ 3-ը:  Արթուր դավթյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ նախագահին, Ազգային ժողովին՝ խոստանալով արդարացնելով իր հանդեպ եղած վստահությունը:

ՀՌԱՀ անդամ Տիգրան Հակոբյանի օգտին 111 պատգամավորից 105-ն է կողմ քվեարկել, 4-՝ դեմ է եղել, իսկ 2 քվեաթերթիկ անվավեր է ճանաչվել:  Տիգրան ՀԱկոբյանը ևս շնորհակալություն հայտնեց ու ասաց. «Ես գնացի աշխատելու»:

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ