25 Փետրվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Գյումրիում ոստիկանության կապիտանին մահացու վրաերթի ենթարկելու համար կասկածվողը ձերբակալվել է

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ոստիկանության կապիտանին վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ։

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2016թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը՝ 19:45-ի սահմաններում, Գյումրի քաղաքում վրաերթի է ենթարկվել 41-ամյա բնակիչ, ոստիկանության կապիտան Արամ Հարությունյանը, ով ստացած ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն։ Գիտակցության չգալով՝ Ա. Հարությունյանը բժշկական կենտրոնում մահացել է։

Պարզվել է տղամարդուն վարերթի ենթարկած վարորդի ինքնությունը, ով, ըստ նախնական տվյալների, դեպքի պահին գտնվել է ալկոհոլի ազդեցության տակ եւ չի ունեցել վարորդական իրավունքի վկայական։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Քրեական գործի շրջանակներում վարորդը ձերբակալվել է:

Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ