12 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպեք. վարչապետը նկատողություն արեց

Գործադիրի այսօրվա նիստում հավանության արժանացավ Պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման 2016-2020 թվականների ռազմավարությունն ու միջոցառումների ծրագիրը:

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանը նշեց, որ պատմամշակութային հուշարձանների պահպանության, օգտագործման և հանրահռչակման բարեփոխումները պայմանավորված են նաև բնագավառում առկա մարտահրավերներով, ինչպես նաև հասարակական հարաբերությունների զարգացման հանգամանքներով:

Հասմիկ Պողոսյանը սկսեց թվարկել ոլորտում առկա ընթացակարգերը:

Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ արդյո՞ք նրա թվարկած ընթացակարգերը մինչ այդ գոյություն չունեին, ինչին ի պատասխան նախարարի պաշտոնակատարը նշեց, որ ունեին:

Նախարարը սկսեց մանրամասնել, սակայն Կարեն Կարապետյանը արձագանքեց. «Տիկին Պողոսյան, ներողություն ընդհատելու համար, բայց ընթացակարգ կա՞ր»:

Պողոսյանը պատասխանեց՝ այո:

Զեկույցից հետո վարչապետը դիմելով նիստի մասնակիցներին ասաց. «Զեկույցը մաքսիմալ լակոնիկ ձևակերպեք, եթե հնարավոր է»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ