15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ի՞նչ խառնաշփոթ է տիրում Երևանի ՋԷԿ-ում

Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հետաքրքրվեց Երևանի ՋԷԿ-ի պարտքից: «52 միլիոն դոլարի պարտք ինչո՞ւ է առաջացել: Գազի խնդիրը երբ ուսումնասիրում էինք գազի հարցերով ժամանակավոր հանձնաժողովում, ՋԷԿ-ն այս խնդիրը չուներ»,-ասաց Մանուկյանը և խնդրեց պարզաբանել, թե այս ընթացքում այդ կառույցը ոչ իր գործունեությանը ծառայող պարտքեր փակել է, թե ոչ, օրինակ՝ Վանաձորի քիմպրոմին վարկ է տրվել՝ մոտ 100 միլիոնի:

Պատգամավորը շեշտեց, թե հուլիսին հայտարարվել է, որ Գազպրոմին յս կառույցը պարտք է 52 միլիոն դոլար, ապա հայտարարվել է, որ այդ պարտքից մնացել է 32 միլիոն դոլար, և հարցրեց, թե ինչ եղավ այդ 20 միլիոն դոլարի պարտքը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Լևոն Յոլյանն ասաց, որ բավական մեծ փաթեթ կա բոլոր վերլուծություններով, պարտքերի առաջացման հետևանքներով, իսկ նախարարությունը մշակել է  լրացուցիչ ծրագիր ֆիանանսական հոսքերի կառավարման, ծախսերի բարձարացման արդյունավետության վերաբերյալ: «Այս պահի դրությամբ ֆինանսական առողջացման ծրագրի արդյունքում մենք 2017-ի օգոստոսի մեկին կունենանք առողջ և ներդրումային ինքնուրուն ծրագրեր իրականացնող Երևանի ՋԷԿ»:

Պատասխանը չբավարարեց պատգամավորին և նա խնդրեց հստակ պատասխան տալ ՋԷԿ-ից տրված վարկի ու առաջացած պարտքի մասին:

Նախարարն ըստ էության հստակ պատասխան չտվեց՝ հորդորելով վերցնել վարկային ծրագիրը և մանրամասն նայել այն:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ