15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հանրային վերահսկողության մեխանիզմները շատ կարևոր են. փորձագետները մանրամասնում են

«Տարիներ շարունակ քաղաքացիական հասարակության կառույցները, դիտորդական կազմակերպություններ, քաղաքական ուժեր բազմիցս բարձրաձայնել են, որ ընտրացուցակները բացակայող անձանց հաշվին կեղծվում են և օգտագործվում են իշխանության շահերից բխող արդյունքներ գրանցելու համար: Դա ասվել է բազմիցս տարբեր հարթակներում և դրան ըստ էության լուծում չի տրվել»,-այսօր «Քաղհասարակության գնահատականը Ընտրական օրենսգրքի շուրջ նախաստորագրված համաձայնագրին» թեմայով քննարկման ժամանակ ասաց Թրանսփարենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի փոխտնօրեն Սոնա Այվազյանը:

Այվազյանը նշեց, որ համաձայնագրում այս ամենին վերջ տալու մեխանիզմներ են առաջարկվում, բայց քննարկման անհրաժեշտությունը կա:

«Սա քաղաքական ուժերի համաձայնագիր է, և մենք՝ որպես քացաքացիական հասարակության ներկայացուցիչներ, չենք պատրաստվում ստորագրել այն, մենք պարզապես մեր կարծիքն ենք հայտնում այդ համաձայնագրի տեքստի և մեխանիզմների վերաբերյալ», -նշեց բանախոսը:

«Հանրային վերահսկողության մեխանիզմները շատ կարևոր են, և արձանագրում ենք դրա բացակայությունը այս օրենսգրքում: Անհրաժեշտ է, որ ընտրատեղամասերում հանձնաժողովի անդամները լինեն իշխանական վերահսկողությունից դուրս անձիք»,-նշեց  Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:

Նավասարդյանը նկատեց, որ ստորագրման գործընթացին փորձագետները չեն մասնակցել:

«Հաշվի առնելով այն, որ ընտրական օրենսգիրքը բազմաթիվ խութեր և պրոբլեմներ ունի, աներկբա է, որ պետք է գնահատվի, որպես դրական քայլ և պետք է այսօրինակ համաձայնագրերում բազմաթիցվ էական հնարավորություններ ստեղծվեն տարբեր ընտրակեղծարարությունների դեմն առնելու համար»,-նշեց Իրավունքի Եվրոպա միավորում ՀԿ-ի փաստաբան Տիգրան Եգորյանը:

Փաստաբանի խոսքով՝ ամենաէական կետերից են ստորագրված ցուցակների հրապարակման փաստը, որը հնարավորության կտա կանխարգելելու լցոնումները, այլ անձանց փոխարեն քվեարկելը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ