15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կարտոֆիլը կթանկանա՞

«Գյուղացին  մեղք չունի, մեղավոր են գործարանատերերը: Ինչպե՞ս կարելի է  1 դոլար արժողությամբ գինին Մոսկվայում վաճառել 8 դոլարով»,-այսօր՝ սեպտեմբերի 13-ին «Հենարան» Մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով խողողի մթերման խնդիրներին ասաց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ Բերբերյանը:

Հրաչ Բերբերյանի խոսքով ՝ ինչպես անցած տարի, այս տարի ևս խաղողի մթերումը ձախողման վտանգի տակ է: Նա հիշեցնում է, որ դեռ որոշ գործարաններ պարտք են գյուղացիներին:

«Գյուղացիները փաստում են, որ  2 մլրդի չափով գումար դեռ ժողովուրդը չի ստացել»,-ընդգծեց բանախոսը:

Անդրադառնալով կարտոֆիլի գնի անկմանը Բերբերյանը տեղեկացրեց, որ  1-2 օր հետո գինը կրկին կավելանա՝ 70-80 դրամից հասնելով 110-120-ի:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ