06 Օգոստոսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ազգային ժողովում վճռորոշ պահ է /Ուղիղ միացում/

Այսօր` ժամը 12-ին, կմեկնարկի Ազգային ժողովի աշնանային նստաշրջանը: Սպասվում է, որ կքննարկվի Գլխավոր դատախազի ընտրության հարցը, ինչպես նաև Ազգային ժողովը կանդրադառնա նոր Կառավարությանը: Հիշեցնենք, որ կառավարության հրաժարականից հետո վարչապետի նոր թեկնածուն՝ ՀՀԿ-ի միաձայն քվեարկությամբ, Երևանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանն է:

Այս նիստի ընթացքում քննարկվելու է նաև Հարկային օրենսգիրքը երկրորդ ընթերցմամբ:

Նկատենք, որ սպասվում է, որ նիստը թեժ է լինելու. այս կիրակի հանրապետության բազում բնակավայրերում տեղի կունենան ՏԻՄ ընտրություններ, որոնց ակտիվությամբ մասնակցում են ինչպես իշխանական, այնպես էլ մի շարք ընդդիմադիր կուսակցություններ, և ինչպես միշտ, այս անգամ էլ հավանաբար այս թեման էլ կշոշափվի պատգամավորների ելույթներում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ