15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը պետք է շարունակի իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ.

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնն» այսօր  կազմակերպել էր «Առաջիկա մարտահրավերները. ՆԱՏՕ-ն Ուելսից մինչև Վարշավա և անդին» թեմայով քննարկում:

Լրագրողների հետ զրույցում Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը նշեց, որ միջոցառումը նպատակ ունի բացահայտելու, թե ինչով ավարտվեց ՆԱՏՕ-ի գագաթաժողովը Վարշավայում, ՆԱՏՕ-ի համագործակցությունը Հայաստանի հետ ինչ վիճակում է գտնվում, նաև՝ Ուկրաինայի, Վրաստանի, Լեհաստանի դիրքորոշումները՝ կապված ՆԱՏՕ-ի գագաթաժողովի արդյունքների հետ:

«Ես համարում եմ, որ Հայաստանում բոլորս պետք է իմանանք, թե աշխարհում ինչ է  կատարվում, այն էլ այնպիսի հզոր կազմակերպությունների հետ, ինչպիսիք են՝ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը: Դա էր պատճառը, որ մենք ամբողջ ընթացքում աշխատում էինք ՆԱՏՕ-ի հետ և կողմնակից ենք, որ Հայաստանն ակտիվ աշխատի ՆԱՏՕ-ի և Եվրամիության հետ: Այդ համագործակցությունը ոչ ոքի դեմ ուղղված չէ, բայց շատ է պետք Հայաստանին»,- ասաց նա:

Վերջինս շեշտեց՝  Հայաստանը պետք է շարունակի իր համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ. «ՆԱՏՕ-ն մեզ աջակցում է, որ մեր բանակը բարելավվի, որ բանակում այլ ծրագրեր արվեն: Ինչու՞, որովհետև ժամանակը ցույց տալիս է, որ մարտահրավերները շատանում են, և եթե դու աշխատում ես մեկ երկրի և համակարգի հետ, դու այդ մարտահրավերիները չես կարող դիմագրավել: Ի վերջո, բոլորիս համար պետք է դաս լինի ապրիլյան պատերազմը, երբ մենք հուժկու հարված տվեցինք, բայց ինչ-որ չափով պատրաստ չէինք»,- ասաց Ստեփան Գրիգորյանը՝ հավելելով, որ մենք պետք է մեր ուժերը դիվերսիֆիկացնենք, աշխատենք բոլորի հետ, իսկ այդ դիվերսիֆիկացիան պետք է լինի և՛ տնտեսության, և՛ անվտանգության պարագայում:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ