01 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

‹‹Գյուղացին գտնվում է պետության ղեկավարների ուշադրությունից դուրս››

‹‹Այն ինչ ասում են գյուղացիներն  ու ոլորտի պատասխանատուները, երկու հակադիր տեսակետներ են: Իշխանավորներն ասում են՝ արտահանումը մեծ ծավալների է հասել, բայց…  Այս ժամանակահատվածում  գյուղմթերքի ծավալը պիտի մեծ լիներ, բայց իրկականությունն այդպես չէ››, – անդրադառնալով գյուղացիների գանգատներին, թե գյուղմթերքը չի արտահանվում,   Henaran.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ Զոյա Թադևոսյանը:

Տնտեսագետն ընդգծեց՝ մեր երկրի իշխանությունները  գյուղմթերքի արտահանմանհամար համապատասխան պայմաններ չեն ստեղծում:

‹‹Գյուղացին գտնվում է պետության ղեկավարների ուշադրությունից դուրս: Գյուղացին՝ որպես սոցիալական խավ, չի հետաքրքրում մեր իշխանավորներին: Գյուղատնտեսությունը չի սուբսիդավորվում, ֆինանսավորվում, ու հաճախ մեր գյուղմթերքը կարող է չհամապատասխանել   արտահանման պահանջներին››, – ընդգծեց տնտեսագետը:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ