Հերթական արջի ծառայությունը Տարոն Մարգարյանին
_1367061766.jpg)
iLur.am-ը Երեւանի Էրեբունի համայնքի թիվ 35 դպրոցում արված մի տեսանյութ է տարածել, որտեղ դպրոցի տնօրեն Ասատուր Սարյանը հանդիպում է անցկացնում աշակերտների ծնողների հետ հենց դպրոցում եւ նախընտրական քարոզչություն իրականացնում՝ Տարոն Մարգարյանի համար: Այս առնչությամբ Henaran.am-ի հետ զրույցում Տարոն Մարգարյանի նախընտրական շտաբի մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը պարզաբանել է, որ իրենք նման քարոզչության կարիքը չունեն. ”Մենք համարում ենք դա հերթական արջի ծառայություն: Քաղաքապետարանը հետեւողական կլինի եւ համապատասխան ընթացք կտա հարցին”,- վստահեցրել է Շուշան Սարդարյանը: