08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Դեղին քարտը» վաղուց արդեն տրվել է Քոչարյանին

«Ես չգիտեմ` ինքն ինչ է ակնկալել, բայց ժողովուրդն այդ «դեղին քարտը» շատ վաղուց է տվել, տվել է Ռոբերտ Քոչարյանին, երբ նա դեռևս նախագահ էր, երբ «մարտի 1» եղավ, «դեղին քարտը» վաղուց արդեն կազմվել է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Հակաճգնաժամային խորհրդի» ու «Ժառանգություն» կուսակցության անդամ Դավիթ Սանասարյանն` անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցին:

Հիշեցնենք` Քոչարյանն ասել էր. «Ամենուրեք կգտնվեն մարդիկ, ովքեր ծայրահեղությունների մեջ կտեսնեն քաղաքական և սոցիալական խնդիրների լուծման ուղին: Հարցն այն է, թե ինչպես է արձագանքում հասարակությունը ներքաղաքական խնդիրների ուժային, զինված լուծման փորձերին: Ինձ առավելապես մտահոգել է մեր հասարակության ռեակցիան տեղի ունեցածին: Չնայած զոհի առկայությանը, ընդամենը մեկ օր հետո հասարակության մեջ գերակշռող դարձավ զինված խմբի ընկալումը՝ որպես ապստամբների, որ մարտահրավեր են նետել իշխող ռեժիմին: Սա խոսում է մարդկանց տրամադրությունների, իշխանության հանդեպ նրանց վերաբերմունքի, այն ճնշման մասին, որ գործում են հասարակական գիտակցության վրա քրոնիկ դարձած քաղաքական, տնտեսական և սոցիալական խնդիրները: Սա դեղին քարտ է երկրի քաղաքական համակարգին»:

Ինչ վերաբերում է Քոչարյանի հնչեցրած գնահատականներին, ապա Դ. Սանասարյանը վստահ է` այդ խնդիրների հիմքում կանգնած է նաև Քոչարյանը. «Մարդիկ փորձում են ուղղակի իրենց մասնակցությունն ունենալ քաղաքական պրոցեսներին ու ժողովրդի սրտից բխող ինչ-որ բաներ են ասում: Իրականում այնտեղ կան գնահատականներ, որոնք որ շատերի կողմից էլ են ներկայացվել, բայց այդտեղ հարց է առաջանում, թե ով է ասում ու ինչ է ասում: Առաջիկայում կերևա, թե Ռոբերտ Քոչարյանն այս գնահատականներն ինչու է տալիս: Ինձ համար էականը ժողովրդի տված գնահատականն է»:

Դիտարկմանը, թե արդյոք սա հայտ է քաղաքականություն վերադառանալուն, Սանասարյանը պատասխանեց. «Ինքը միշտ եղել է քաղաքականության մեջ` եթե ոչ անձամբ, ապա ուղղակի կամ անուղղակի ներկայացուցիչների միջոցով, իր ժամանակվա ներկայացողները հիմա էլ իրեն ներկայացնում են, այնուամենայնիվ ինքը քաղաքականությունից չի հեռացել: Երբ որ ինքը, Սերժ Սարգսյանը հարստացել են, չեն հարստացել ու փախել, հարստացել ու դեռևս իրենց արմատներով կանգնած են այս խնդիրների հիմքում»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ