06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Շնորհավո՛ր տոնդ, ազա՛տ Արցախ

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 25 տարեկան է:

Արցախցիներն այսօր ազգովի նշում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման 25-րդ տարեդարձը: 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանին ընդունեց ԼՂՀ հռչակման մասին Հռչակագիրը: Պատմական նշանակության այդ փաստաթուղթը, ապա և նույն տարվա դեկտեմբերի 10-ի հանրաքվեն հայկական երկրորդ անկախ պետության ստեղծման մասին որոշման ամրապնդմամբ  նոր էջ բացեցին Արցախի բազմադարյան պատմության մeջ:

Այս օրվանից սկսվեց Արցախի՝ որպես անկախ և ինքնիշխան պետության ժամանակակից պատմությունը: Այս 25 տարիների ընթացքում Արցախն ապացուցեց, որ ավելի կայացած պետություն է, քան Ադրբեջանը և շատ այլ երկրներ: Արցախը հաղթեց Ադրբեջանի կողմից իրեն պարտադրված պատերազմում և հասավ նրան, որ 1994 թ-ին Հեյդար Ալիևը խաղաղություն աղերսեց Ստեփանակերտից:

Շնորհավո՛ր տոնդ, ազա՛տ Արցախ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ