02 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչո՞ւ է Մոսկվայում բանկ գրավել Արամ Պետրոսյանը

Կատարված քննությունից պարզ է դարձել, որ  Մոսկվայի կենտրոնում «Սիթիբանկ»-ի մասնաճյուղն օրերս գրաված Արամ Պետրոսյանը հանցագործության է դիմել բանկերին ունեցած պարտքերը վճարել չկարողանալու պատճառով: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի մայրաքաղաքային բաժնի ղեկավարի ավագ օգնական Յուլիա Իվանովան: Տեղեկությունը հայտնում  է РИА Новости-ն:

«Գլխավոր վարչության քննիչները որպես առաջնահերթ շարժառիթ են դիտարկում ծանր ֆինանսական դրությունը և տարբեր բանկերի առաջ ունեցած վարկային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կատարելու հնարավորության բացակայությունը»,- ասել է Իվանովան:

Ավելի վաղ դատարանը միջնորդություն է ստացել Արամ Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ սնանկացած գործարարը գրավել էր Մոսկվայի «Սիթիբանկի» մասնաճյուղը՝ պատանդներ վերցնելով, սակայն որոշ ժամանակ անց բաց էր թողել պատանդներին և հանձնվել ոստիկաններին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ