Արագածոտնում ՃՏՊ-ի հետևանքով պայմանագրային զինծառայող է մահացել
Արագածոտնի մարզում այսօր, ժամը 16:10-ի սահմաններում Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի Արագածավան գյուղի վարչական տարածքում Mitsubishi Pajero մակնիշի 13 AՏ 900 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 100 մետր գլորվելով՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում:
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգի Թալինի թիվ 24 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների, Թալինի ոստիկանների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Արմավիր բժշկական կենտրոն:
Աղբյուրի տեղեկություններով՝ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ է, ով պայմանագրային զինծառայող էր: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդի և վիրավորի ինքնությունը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։