Մահացել է ՊՊԾ գնդի գրավման օրը ծանր վիրավորված ոստիկանը
Այսօր մահացել է ոստիկանության ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը, ով հուլիսի 17-ին` ոստիկանության ՊՊԾ գնդի գրավման օրը, ոստիկանների և «Սասնա ծռեր» խմբավորման անդամների միջև տեղի ունեցած բախման հետևանքով ծանր վիրավորում էր ստացել:
Այս մասին Henaran.am-ը տեղեկացավ Առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Հիշեցնենք, որ Գագիկ Մկրտչյանն այս ընթացքում ենթարկվել է չորս վիրահատության և այդպես էլ գիտակցության չէր եկել, շնչում էր արհեստական շնչառության ապարատի օգնությամբ: Նրա վիճակը գնահատվում էր ծայրահեղ ծանր է: Մկրտչյանը հիվանդանոց էր տեղափոխվել ստոծանու, կրծքավանդակի, լյարդի, աղիների վնասմամբ ու ներքին արյունահոսությամբ: