Ռուսաստանն ու Թուրքիան մեղմ ասած մրցակիցներ են. Ազատ Արշակյան /վիդեո/
«Ռուսաստանի և Թուրքիայի միջև մերձեցումը ,լուրջ բարեկամությունը սկզբմունքորեն անհնար է: Նրանք մեղմ ասած մրցակիցներ են և նրանց շահերը այնքան հակասական են, որ այս բարեկամական նշանները, որ ցույց են տալիս «բեմում»՝ ես համարում եմ թատերական»,-այսօր`օգոստոսի 11-ին «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նախկին պատգամավորի խոսքով երկու երկրների նախագահները այս քայլով արևմուտքին ուզում են ցույց տալ որ իրենք արևմուտքից առանձին կարող են ստեղծել մահմեդական դեմոկրատիա և եվրազիական դեմոկրատիա:
«Ես համոզված եմ, որ այս երկրների հետախուզության մատը խառն էր նաև ՊՊԾ գնդի գրավման հետ կապված»,-եզրահանգեց Արշակյանը:
Մանրամասները` տեսանյութում