Բարձր լեռնային բնակավայրերը ստանալու են մեծ դոտացիաներ. Դավիթ Լոքյան/վիդեո/
«Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագծի գաղափարախոսության հիմքում դրված են սկզբունքներ, որոնք ոչ թե ուղղակիորեն համայնքներին գումար են հատկացնում` պայմանավորված բնակչության թվով, այլ այն գործառույթներով, որով համայնքն առաջնորդվում է իր տարածքում իրականացված գործառույթների շրջանակներում»,-այս մասին այսօր Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:
Նախարարի խոսքով` փոփոխության ամենակարևոր արդյունքը բարձր լեռնային շրջանների բնակավայրերին մեծ դոտացիաների տրամադրումն է. «Այն բնակավայրերը, որոնք նախկին շրջկենտրոններ են, ավաններ են, կորցրել են իրենց հիմնական հզորությունները և չունեն բյուջետային մուտքեր, համապատասխան փոփոխության արդյունքում կարողանում են ստանալ ավելի մեծ դոտացիա»:
Մանրամասները` տեսանյութում: